ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

ԱՄՆ-ը չի կարող վստահելի առաջնորդ լինել, նա ընդամենը առևտրային գործընկեր է

ԱՄՆ-ը չի կարող վստահելի առաջնորդ լինել, նա ընդամենը առևտրային գործընկեր է
20.10.2025 | 13:44

Լիբերալ համակարգը մեռել է դեռ 2008 թվականին։ Դրա տեղը արդեն զբաղեցրել են գործարքային հարաբերություններ, որտեղ բարի կամքը նշանակություն չունի։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված կարգը ցանկանում էր աշխարհը անվտանգ դարձնել լիբերալիզմի համար. նոր կարգը ցանկանում է լիբերալիզմից պաշտպանվել։

ԱՄՆ-ը չի կարող երբեք վստահելի առաջնորդ լինել, նա ընդամենը առևտրային գործընկեր է, որը միշտ աշխատել է ուրագի պես։

ՈՒստի նրա հետ հարբերություններում չպիտի խաբվել նետած մի երկու կոպեկին, մանավանդ, որ այդ երկու կոպեկը տոկոսով է տրված։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1567

Մեկնաբանություններ